Ադրբեջանը մեղադրում է Ռուսաստանին կիբեռհարձակում կազմակերպելու մեջ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի Միլի մեջլիսի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների հակազդման հանձնաժողովի նախագահ Ռամիդ Նամազովը հայտնել է, որ 2025 թվականի փետրվարի 20-ին ադրբեջանական մի շարք մեդիառեսուրսների վրա տեղի ունեցած կիբեռհարձակումը կազմակերպվել է Ռուսաստանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նամազովի խոսքով՝ հարձակումը իրականացվել է բարձր տեխնիկական մակարդակով՝ APT29 կիբեռլրտեսական խմբի կողմից, որը հայտնի է նաև որպես Cozy Bear, Midnight Blizzard կամ The Dukes և կապված է ռուսական պետական կառույցների հետ: Այս խումբը մասնագիտացած է պետական գերատեսչությունների, դիվանագիտական առաքելությունների, էներգետիկ ոլորտի, պաշտպանության և մեդիա կազմակերպությունների դեմ ուղղված կիբեռգործողությունների մեջ:

Նամազովը նշել է, որ վերլուծության արդյունքում պարզվել է նաև հարձակման հնարավոր պատճառը: Որպես շարժառիթ նշվել է Ադրբեջանում որպես իրավաբանական անձ չգրանցված «Ռուսական տուն» տեղեկատվական-մշակութային կենտրոնի գործունեության դադարեցումը և «Ռոսիա Սեգոդնյա» (Sputnik) լրատվական գործակալության ներկայացուցչության լուծարման քննարկումը:

Հայերեն English Русский

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ