Մոդին մայիսի 9-ին Մոսկվա չի մեկնի

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չի մեկնի Մոսկվա Հաղթանակի օրվա առթիվ, երկիրը ներկայացված կլինի այլ մակարդակով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հնդկաստանի ղեկավարը չի ժամանի, Հնդկաստանը ներկայացված կլինի ոչ բարձր մակարդակով», - հայտարարել է Պեսկովը:

Ինչպես լրագրողներին հայտնել են իրազեկ աղբյուրներ, Մոսկվայում Հաղթանակի օրվա տոնակատարություններին Հնդկաստանը կներկայացնի հանրապետության պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը։ 

Ապրիլի 22-ին զինված անձինք ահաբեկչական հարձակում են իրականացրել Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի Պահալգամ զբոսաշրջային հայտնի քաղաքում։ Զոհվել են Հնդկաստանի 25 քաղաքացի և մեկ նեպալցի, շատերը վիրավորվել են։ Հարձակվողներին հաջողվել է փախչել։ Ըստ The Hindustan Times-ի աղբյուրների՝ Հնդկաստանի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են Պահալգամում «Լաշքար է Թայբա» խմբավորման ահաբեկիչների հարձակմանը Պակիստանի միջգերատեսչական հետախուզության մասնակցության ապացույցներ։ Կողմերի միջև լարվածությունը սրվել է։

Աշխարհ

Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին