Աշխարհ

Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI

2 րոպեի ընթերցում

Պակիստանը կրակ է բացել Հնդկաստանի հետ միջազգային սահմանին. ANI

Պակիստանցի զինվորականներն ապրիլի լույս 30-ի գիշերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի հետ միջազգային սահմանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հնդկական ANI գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Ջամու և Քաշմիրի նահանգում գրեթե 7-8 տարվա դադարից հետո բնակիչներն ականատես են եղել հրադադարի ռեժիմի խախտումների մի քանի շրջաններում, այդ թվում՝ Նաուշերայի, Սունդերբանիի և Ախնուրի։ Ախնուրի շրջանի Պարգվալի հատվածում գյուղացիները հայտնել են, որ ուշ գիշերը բազմաթիվ կրակոցներ են լսել։

«Գիշերը 10-ից 12 կրակահերթ է տեղի ունեցել։ Հնդկաստանի բանակը պատասխանել է», - ասել է ANI-ին տեղի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ նշել է, որ կրակոցներ լսելուց հետո իրենց հրահանգել են դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և տուն վերադառնալ»։

Հնդկաստանի բանակն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակը Ջամու և Քաշմիրի նահանգում չհրահրված կրակ է բացել փոքր չափի հրազեններով, որին հնդկական բանակն «արագ և համաչափ» պատասխան է տվել։

Հնդկաստանի և Պակիստանի սահմանային գոտում վերջին շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվում Նյու Դելիի և Իսլամաբադի միջև հարաբերությունների սրման ֆոնին՝ Ջամու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 26 մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում