Իրան

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է.

«Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ:

Այս դժվարին պահին մեր զորակցության և համերաշխության խոսքերն ենք հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին»:  

Իրանի նախագահին ուղղված ցավակցական հեռագրում նշված է.

«Խոր վշտով տեղեկացա Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած սարսափելի պայթյունի մասին, որն անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձավ:

Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և վշտակցության խոսքեր եմ հղում Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին: 

Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում