Նախատեսում ենք որոշակի պատասխանատվություն սահմանել նաև ատելության խոսքի ավելի մեղմ դրսևորումների համար․ Սրբուհի Գալյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանում գործող կարգավորումները բավարար չեն ատելության խոսքի խնդիրն ամբողջական լուծելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով հանրային խոսույթում ատելության խոսքի դեմ պայքարի թեմային։

Գալյանը նշեց, որ այսօր իրավահավասարության և խտրականության արգելքի վերաբերյալ որոշակի իրավական հիմքեր առկա են, սակայն դրանք հիմնականում վերաբերում են առավել ծանր դրսևորումներին։ Մասնավորապես, Քրեական օրենսգիրքը սահմանում է պատասխանատվություն խտրականության, բռնության կոչերի և բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար, սակայն ավելի մեղմ, բայց հավասարապես վտանգավոր դրսևորումների մասով իրավական հստակ մեխանիզմներ դեռևս չկան։

«Նախատեսում ենք որոշակի ձևաչափով և եղանակներով պատասխանատվություն սահմանել ատելության խոսքի՝ այսպես ասած, ավելի մեղմ դրսևորումների համար։

Իհարկե, բացի պատասխանատվություն սահմանելուց, ինչպես արդեն նշել եմ, խնդրի լուծման նպատակով նախատեսում ենք իրականացնել նաև տարաբնույթ արշավներ, որոնք միտված կլինեն հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը»,-ընդգծեց Գալյանը։

Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է մշակել խտրականության արգելքի և իրավահավասարության վերաբերյալ առանձին ռազմավարական փաստաթուղթ, որի շրջանակում կսահմանվեն պատասխանատվության նոր միջոցներ և կձևավորվի համապարփակ մոտեցում։ 

 

 

 

 

Հայերեն

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան

Մեր հաջորդ նպատակը Երևանում կայանալիք մարմնամարզության Եվրոպայի առաջնությունն է. Մամիկոն Խաչատրյան

Իրանը և Մեքքայի համաձայնագրի երկրները Թեհրանում քառակողմ հանդիպմանը պայմանավորվել են ավելի սերտորեն համագործակցել

Արամ Վարդևանյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախության ապահովման հարցին

Հայաստանի ԱԳՄԱ և Նիդեռլանդների ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական գործակցությունը խորացնելու հնարավորությունը