Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու երկրների միջև բազմակողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Ալար Կարիսը նշել է հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը՝ ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա: Նա շեշտել է, որ վերջին տարիներին բարձր մակարդակի փոխայցելությունները վկայում են երկուստեք հանձնառության մասին՝ ամրապնդելու Հայաստան-Էստոնիա օրակարգը և զարգացնելու քաղաքական երկխոսությունը նոր որակի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում:

Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի: Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ:

Հայերեն English Español Français ქართული Русский 中文

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը