Հնդկաստանը կտրուկ չի կանգնեցնի Ինդոսի հոսքը դեպի Պակիստան. The Tribune

4 րոպեի ընթերցում

Պակիստանի հետ 1960 թվականի Ինդոս գետի ջրերի շուրջ պայմանագրի կասեցման որոշումը թույլ է տալիս Հնդկաստանին ենթակառուցվածքային նախագծեր պլանավորել, բայց նրան հնարավորություն չի տալիս անհապաղ դադարեցնել գետի ջրերի հոսքը հարևան երկիր։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել են The Tribune թերթի աղբյուրները։

«Մենք այժմ կարող ենք պլանավորել ջուրը կուտակելու կամ հոսքի ուղղությունը փոխելու նախագծեր արևմտյան գետերի վրա, որոնք պայմանագրով հատկացվել են Պակիստանին։ Սա չի նշանակում, որ ջրի հոսքը դեպի Պակիստան անմիջապես կդադարի, - հրատարակությունը մեջբերում է աղբյուրի խոսքը։  - Այդուհանդերձ, սա զգալի անորոշություն է մտցնում Պակիստանի ջրային անվտանգության հարցում, քանի որ Հնդկաստանն այժմ կարող է պլանավորել նաև անել այն, ինչը չէր կարող պլանավորել և անել ավելի վաղ», - հավելել է նա։

Ինչպես նշում են փորձագետները, Հնդկաստանը չի կարող անսպասելիորեն դադարեցնել ջրամատակարարումը Պակիստանին։ 

«Սակայն մենք կարող ենք ուսումնասիրել արևմտյան գետերի ջրերն օգտագործելու եղանակները՝ գնահատելով ջուրը կուտակելու կամ հոսքի ուղղությունը փոխելու նախագծերի իրագործելիությունը: Այս նախագծերի իրականացման համար կարող է պահանջվել մեկ տասնամյակ կամ ավելի շատ: Պայմանագրի կասեցումն առաջին քայլն է: Այժմ մենք կարող ենք սկսել տեխնիկատնտեսական հիմնավորումները, որոնք ավելի վաղ չեն քննարկվել», - նշում են մասնագետները:

Հնդկաստանի արտգործնախարարությունն ապրիլի 23-ի երեկոյան հայտարարեց Հնդկաստանի և Պակիստանի միջև ջրային ռեսուրսների բաժանման վերաբերյալ համաձայնության՝ 1960 թվականի Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի, անհապաղ կասեցման մասին։ 

Աշխարհ

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

Հնդկաստանի ԱԳՆ-ում ընդգծել են, որ այդ որոշումը կգործի այնքան ժամանակ, մինչև Պակիստանը «հավաստիորեն և անշրջելիորեն» չդադարեցնի իր աջակցությունը անդրսահմանային ահաբեկչությանը։

Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները մեղադրել են պակիստանյան «Լաշքար է Թայբա» խմբավորման հետ կապված «Դիմադրության ճակատ»-ին։ Պակիստանը հերքել է այս մեղադրանքները։

Աշխարհ

Պակիստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Հնդկաստանի լայնածավալ հարձակման դեպքում. պաշտպանության նախարար

Ինդոսի ջրերի շուրջ պայմանագրով Իսլամաբադը վերահսկողություն է ստացել Ինդոսի և նրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից, սակայն Հնդկաստանը, պայմանագրի համաձայն, կարող է դրանց ջուրն օգտագործել հարակից դաշտերի ոռոգման և հարակից տարածքների բնակիչների կարիքների համար։ Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ։ Նյու Դելին և Իսլամաբադը, ըստ այդ համաձայնագրի, պայմանավորվել են տվյալներ փոխանակել, ինչի համար ստեղծվել է Ինդոսի մշտական ​​հանձնաժողովը։

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին