Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, կասեցրել երկկողմ համաձայնագրերը

3 րոպեի ընթերցում

Պակիստանը փակել է Հնդկաստանի հետ սահմանին գտնվող «Վագահ» անցակետը, ինչպես նաև իր օդային տարածքը հնդկական և Հնդկաստանի սեփականություն հանդիսացող ավիաընկերությունների համար։ Բացի այդ, Իսլամաբադը կասեցրել է Հնդկաստանի հետ գործող բոլոր երկկողմ համաձայնագրերը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է պակիստանյան Dawn պարբերականից, այս որոշումները կայացվել են Ազգային անվտանգության կոմիտեի նիստի արդյունքներով։

Ըստ Իսլամաբադի՝ այս քայլերն ընդունվել են Նյու Դելիի կողմից ձեռնարկված «ագրեսիվ միջոցներին» ի պատասխան։

Հնդկաստանի Պահալգամ քաղաքում առնվազն 26 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումից հետո երկրի իշխանությունները հայտնել են Իսլամաբադում ռազմական կցորդներին հետ կանչելու, դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու, 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը կասեցնելու, ինչպես նաև Պակիստանի հետ ցամաքային անցակետը փակելու մասին։

Աշխարհ

Հնդկաստանը փակել է Պակիստանի հետ սահմանային անցակետը Քաշմիրում տեղի ունեցած հարձակման պատճառով

«Մտահոգություն հայտնելով զբոսաշրջիկների կյանքերի կորստի կապակցությամբ՝ կոմիտեն դիտարկել է 2025 թվականի ապրիլի 23-ին Հնդկաստանի կողմից հայտարարված միջոցառումները և դրանք համարել միակողմանի, անարդար, քաղաքական դրդապատճառներ ունեցող, ծայրահեղ անպատասխանատու և իրավական արժանիքներից զուրկ», - մեջբերում է լրատվամիջոցը հատված Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հայտարարությունից, որն արվել է Ազգային անվտանգության կոմիտեի նիստից հետո։ 

Պակիստանի կառավարության ձեռնարկած միջոցառումների թվում է Հնդկաստանի հետ երկկողմ համաձայնագրերի գործողության ժամանակավոր կասեցումը, այդ թվում՝ Սիմլայի համաձայնագրի, որը կնքվել է 1972 թ. հուլիսի 2-ին, և որով վերջ է դրվել Հնդկաստանի և Պակիստանի միջև պատերազմին։ 

Հարձակումը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիրի նահանգում ապրիլի 22-ին. Պահալգամ քաղաքում զինյալների  խումբը կրակ է բացել զբոսաշրջիկների վրա։ The Times of India-ն, վկայակոչելով հնդկական հետախուզությունում իր աղբյուրներին, հայտնել է, որ Պահալգամում հարձակումն իրականացվել է Պակիստանում տեղակայված «Լաշկար-է-Թայբա» արմատական ​​խմբավորման դիվերսիոն թևի՝ «Դիմադրության ճակատ»-ի զինյալների կողմից:

Հնդկաստանը և Պակիստանը յուրաքանչյուրը վերահսկում են Քաշմիրի մի հատված։ Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող հատվածում զինյալները դեռ 1989 թվականից պայքարում են Նյու Դելիի կառավարության դեմ։ Իրավիճակն ավելի է սրվել այն բանից հետո, երբ 2019 թվականին Հնդկաստանը Քաշմիրը զրկեց կիսաինքնավար կարգավիճակից։ 

Հայերեն

Երևանի Աղի լճի հարակից տարածքը նոր տեսք կունենա, կառուցվելու է սպորտային հրապարակ

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց

Երևանում ապօրինի ավտոկայանատեղիների խնդիրը պետք է լուծվի․ Տիգրան Ավինյան