Աշ-Շարաան հայտնել է, որ Պուտինը հրաժարվել է Բաշար ալ-Ասադին հանձնել Սիրիային

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մերժել է Սիրիայի նոր կառավարության խնդրանքը՝ իշխանությունից հեռացված և Ռուսաստան մեկնած նախագահ Բաշար ալ-Ասադին արտահանձնելու մասին։ Այս խնդրանքը ռուսական իշխանություններին է փոխանցվել հունվարին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 23-ին The New York Times-ին (NYT) տված հարցազրույցում հայտնել է Սիրիայի ժամանակավոր նախագահ և ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ աշ-Շարաան:

Չնայած մերժմանը, սիրիական նոր վարչակազմը մտադիր չէ հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, և «սիրիական իշխանությունները, կարծես, բաց են Կրեմլի հետ բանակցությունների համար», գրում է պարբերականը։ 

«Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ է: Սիրիայի զենքն ամբողջովին ռուսական է: Եվ կան բազմաթիվ համաձայնագրեր պարենամթերքի և էներգիայի մատակարարումների վերաբերյալ, որոնց վրա Սիրիան հենվում է արդեն երկար տարիներ», - հայտարարել է աշ Շարաան՝ ընդգծելով, որ իր կառավարությունը «հաշվի է առնում սիրիական այս շահերը»:

Սիրիայում ավերիչ քաղաքացիական պատերազմի ժամանակ Մոսկվան ինքնաթիռներ, նավեր, զորք և ռազմական խորհրդականների է ուղարկել՝ աջակցելու Ասադին, հիշեցնում է NYT-ն։ 

«Մինչև այժմ մենք ուրիշ երկրներից առաջարկներ չենք ստացել սիրիական զենքը փոխարինելու մասին, որը հիմնականում արտադրվում է Ռուսաստանում», - հավելել է աշ-Շարաան՝ նկատի ունենալով, որ իր երկիրը կարող է կրկին Ռուսաստանի աջակցության կարիքն ունենալ։

Ավելի վաղ The Washington Post-ին տված հարցազրույցում Սիրիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Դամասկոսը պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն տալ պահպանել իր ռազմակայանները Տարտուսում և Հմեյմիմում, եթե ձեռք բերվի այնպիսի համաձայնագիր, որը կբխի սիրիական շահերից։ 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան