Թրամփը տիկնոջ հետ կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կնոջ՝ Մելանյայի հետ մասնակցելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱՄՆ առաջնորդը հրապարակում է տեղադրել Truth Social հարթակում։

«Ես և Մելանիան ներկա ենք գտնվելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը, որը տեղի կունենա Հռոմում։ Մենք անհամբեր սպասում ենք այնտեղ լինելուն», - գրել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ Ֆրանցիսկոս պապը «լավ մարդ էր, քրտնաջան աշխատում էր և սիրում էր աշխարհը»: 

Հուղարկավորությունը կլինի Թրամփի առաջին միջազգային ուղևորությունը նրա նախագահության երկրորդ ժամկետում։

Թրամփը Վատիկանում հանդիպել էր Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ 2017 թվականի մայիսին՝ իր նախագահության առաջին ժամկետում։ 

Վատիկանը չի հայտնել հուղարկավորության ամսաթիվը կամ պաշտոնական պլանները, սակայն քահանայապետի հուղարկավորությունը պետք է տեղի ունենա նրա մահից չորսից վեց օր հետո: Հրաժեշտի պաշտոնական արարողությունը ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Պետրոսի հրապարակում։ 

Ֆրանցիսկոս պապի կտակի համաձայն՝ նա կթաղվի Սանտա Մարիա Մաջիորեի բազիլիկում՝ Հռոմի չորս գլխավոր տաճարներից մեկում։

88-ամյա Ֆրանցիսկոս պապը (Խորխե Մարիո Բերգոլիո), որն ավելի քան 12 տարի ղեկավարել է Կաթոլիկ եկեղեցին, մահացել է ապրիլի 21-ի վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 07:35-ին, Վատիկանի Սանտա Մարտայի իր կեցավայրում: 

Ապրիլի 20-ին, երբ ամբողջ աշխարհի կաթոլիկները, բողոքականները և ուղղափառ քրիստոնյաները նշում էին Քրիստոսի Հարության տոնը, քահանայապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ողջունել է ժողովրդին, ինչը հանդիսացել է նրա վերջին հրապարակային ելույթը մահից առաջ։ 

Աշխարհ

Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան պատճառը

Հայերեն English Русский

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին