Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժինը մրցանակային ձեռքբերումներ է գրանցել

2 րոպեի ընթերցում

Վերջերս հանրապետական  մրցույթ-փառատոներում զգալի հաջողություններ են գրանցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարուսույց Հովհաննես Հասասյանի դասարանի պարային համույթը մասնակցել է «Լինա» մշակութային կենտրոնի «ԿԱՆՉ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և գրավել առաջին տեղը։

Պարային խումբը մրցույթին հանդես է եկել «Հիփ-հոփ» պարով և լավագույնս ներկայանալու համար հրավեր է ստացել նաև՝ մասնակցելու «Արևելյան Բազե» միջազգային մրցույթ-փառատոնին, որը կկայանա ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվետի դպրոցի պարուսույց Մարիամ Խաչատրյանի դասարանի աշակերտները մասնակցել են «Լիա Արտ Պրոդաքշընի» կողմից կազմակերպված «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և մրցանակային տեղեր գրավել: Միլենա Բարսեղյանը  Գրան Պրի  է շահել՝ հանդես գալով  «Էսմիրալդա» բալետի մենապարով։  Պարային խմբի սաները նաև երկու առաջին ու մեկ երրորդ տեղ են գրավել «Շալախո», «Ռուսական պար», «Պարմանի» պարերի կատարման ստուգատեսում։

Հայերեն

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել