Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարարվեստի բաժինը մրցանակային ձեռքբերումներ է գրանցել
2 րոպեի ընթերցում

Վերջերս հանրապետական մրցույթ-փառատոներում զգալի հաջողություններ են գրանցել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարուսույց Հովհաննես Հասասյանի դասարանի պարային համույթը մասնակցել է «Լինա» մշակութային կենտրոնի «ԿԱՆՉ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և գրավել առաջին տեղը։
Պարային խումբը մրցույթին հանդես է եկել «Հիփ-հոփ» պարով և լավագույնս ներկայանալու համար հրավեր է ստացել նաև՝ մասնակցելու «Արևելյան Բազե» միջազգային մրցույթ-փառատոնին, որը կկայանա ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում։
Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվետի դպրոցի պարուսույց Մարիամ Խաչատրյանի դասարանի աշակերտները մասնակցել են «Լիա Արտ Պրոդաքշընի» կողմից կազմակերպված «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնին և մրցանակային տեղեր գրավել: Միլենա Բարսեղյանը Գրան Պրի է շահել՝ հանդես գալով «Էսմիրալդա» բալետի մենապարով։ Պարային խմբի սաները նաև երկու առաջին ու մեկ երրորդ տեղ են գրավել «Շալախո», «Ռուսական պար», «Պարմանի» պարերի կատարման ստուգատեսում։