Եվրոպական բուհերում կրթություն ստացած ԳՊՀ-ականները կիսվել են իրենց արտագնա ուսման տպավորություններով

2 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանը օրերս հյուրընկալել է Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմին, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Գավառի Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչներին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի լրատվության բաժնից, հյուրերը հանդիպել են ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, լսել Եվրոպական Միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողների հաշվետվությունները։ 

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրել է համալսարանի կողմից իրականացվող միջազգային ծրագրերը և արտասահմանյան բուհերի՝ Իտալիայի Սապիենզայի, Իսպանիայի Կորդոբայի, Պորտուգալիայի Մինհոյի, Ռումինիայի Տիմիշոարայի և այլ համալսարանների հետ համագործակցության ուղղությունները։ 

Զեկուցողը նշել է, որ ԳՊՀ միջազգային համագործակցության ընդլայնումը նպաստում է բուհի դասախոսների ինտեգրմանը միջազգային ակադեմիական հանրությանը, ստեղծում է հնարավորություններ ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացման համար։ Քոլեջի ուսանողները լսել են օգտակար խորհուրդներ որակյալ մասնագիտական կրթության կարևորության մասին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ 

Եվրոպական ուսումնական հաստատություններում կրթություն ստացած ուսանողները պատասխանել են ներկաների հարցերին, կիսվել տարբեր երկրներ շրջագայություններից ստացած իրենց տպավորություններով, ցուցադրել տեսանյութեր՝ իրենց ընկերներին խորհուրդ տալով ակտիվորեն մասնակցել Գավառի պետական համալսարանի իրականացրած եվրոպական կրթական ծրագրերին։ 

Հանդիպումից հետո հյուրերն այցելել են ԳՊՀ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան։ 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում