Իրան

ԱԷՄԳ-ն կապի մեջ է Ուիթքոֆի հետ՝ օգնելու Իրանի հետ բանակցություններին. Գրոսի

2 րոպեի ընթերցում

ԱԷՄԳ-ն կապի մեջ է Ուիթքոֆի հետ՝ օգնելու Իրանի հետ բանակցություններին. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) կապի մեջ է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ՝ Իրանի հետ բանակցություններում դրական արդյունքի հասնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին IRNA գործակալությանը տված հարցազրույցում։

«Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը վստահության արժանի լինելու համար պետք է քննարկվի ԱԷՄԳ-ի կողմից: Կարևոր է, որ մենք լսենք Իրանի խոսքը, նաև տեսնենք, թե ինչ ակնկալիքներ ունի Իրանը։ Ես նաև կապի մեջ եմ ամերիկացի բանագնացի հետ՝ հասկանալու համար, թե գործակալությունն ինչպես կարող է օգնել դրական արդյունքի հասնել բանակցություններում», - ասել է նա։

Գրոսին Թեհրան է ժամանել ապրիլի 16-ին, որտեղ արդեն բանակցություններ է վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի և երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։ Արաղչին Գրոսիի հետ հանդիպման ընթացքում ԱԷՄԳ-ին կոչ է արել տեղի չտալ ճնշումներին, որոնք փորձում են գործադրել որոշ պետություններ։

Ապրիլի 12-ին Օմանում տեղի են ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի ներկայացուցիչների բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման շուրջ։ Իրանի պատվիրակությունը գլխավորել է Աբբաս Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ Սթիվեն Ուիթքոֆը։ Երկու կողմերն էլ բանակցությունները որակել են որպես դրական և կառուցողական։ Բանակցությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 19-ին Օմանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում