Մշակույթ

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը

Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ մեկնարկել է «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագիրը: Այն այս տարի կրում է «Գրադարանը ներառականության հարթակ» խորագիրը և կանցկացվի ապրիլի 14-21-ը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրին մասնակցում են ՀՀ պետական և համայնքային գրադարանները՝ բազմաբովանդակ  կրթական, գիտական և մշակութային միջոցառումներով: Նախատեսված միջոցառումների հիմնական նպատակն է բարելավել առանձնահատուկ կարիքներ ունեցող անձանց համար Հայաստանի գրադարանների մատչելիությունը: 

Ազգային գրադարանային շաբաթվա ընթացքում կանցկացվեն տարաբնույթ մրցույթներ,  հանդիպումներ, վարպետության դասեր, սեմինարներ,  գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ,  փոխադարձ  այցեր  ՀՀ մարզային,  համայնքային  և մասնագիտացված գրադարաններ: 

Ազգային գրադարանային շաբաթը կամփոփվի ապրիլի 21-ին: 

«Ազգային գրադարանային շաբաթ» ամենամյա ծրագիրը  կազմակերպվում և անցկացվում է 2002 թվականից, որը նաև արդյունավետ հարթակ է գրադարանային ոլորտի  խնդիրները, զարգացման ճանապարհները քննարկելու,  լուծումները գտնելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում