Սլովենիայի ԱԳ նախարարը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում

2 րոպեի ընթերցում

Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը Հայաստանի հետ մի շարք ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման ներուժ է տեսնում՝ ընդգծելով, որ այդ առնչությամբ առկա է հետաքրքրություն ինչպես սլովենական, այնպես էլ հայկական ընկերությունների շրջանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնը հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Սլովենիայի ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ իր այցը Հայաստան էլ ավելի կամրապնդի երկրների միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական ուղղություններով։

«Մեծապես ուզում եմ գովաբանել, գնահատել այն աշխատանքը, որ Հայաստանն անում է»,-նշեց Ֆայոնը։

Նրա դիտարկմամբ՝ երկու երկրների միջև դեղագործական, գյուղատնտեսական, սպորտային ենթակառուցվածքների, էներգետիկայի, տիեզերական, համակարգչային, ծրագրային լուծումների ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու ներուժ կա, և այդ բնագավառներով հետաքրքրված են սլովենական ու հայկական ընկերությունները։ 

«Հայաստանն առաջնահերթություն է մեզ համար նաև մարդասիրական և հումանիտար զարգացման ծրագրերի առումով, և մենք կշարունակենք մեր համագործակցությունն այստեղ՝ երեխաներին, կանանց (խմբ․ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին) տրամադրելով հոգեբանական աջակցություն»,-ասաց Տանյա Ֆայոնը։ 

Հայերեն English Русский 中文

Ռուբիոն և Միլիբանդը քննարկել են, թե ինչպես կարող են Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները ապահովել իրենց անվտանգությունը

Իրանի պատվիրակությունը մոտ ապագայում չի պլանավորում այցելել Կատար կամ Պակիստան

Սանդուն կոչ է արել բնակչությանը խնայել ջուրն ու էլեկտրաէներգիան՝ շոգի պատճառով

Քաղաքապետարանը 11 վարչական արձանագրություն է կազմել առանց թույլտվության գործունեության դեպքերի առնչությամբ

Ոստիկանությունը հորդորում է զգուշանալ կեղծ էջերից և առցանց խարդախություններից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին

Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ–ի նոր իններորդ գումարման պատգամավորներին և նախագահությանը

Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատները

Wildberries-ը հերքել է իր լոգիստիկ կենտրոնները Ռուսաստանից դուրս տեղափոխելու մասին լուրերը