Էրդողանն անընդունելի է համարել Սիրիայի մասնատումը
1 րոպեի ընթերցում

Տարածաշրջանային դերակատարները չպետք է փորձարկեն Թուրքիայի համբերությունը Սիրիայում, Անկարան թույլ չի տա, որ Սիրիան մասնատվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ովքեր թույլ չեն տա Սիրիային հասնել խաղաղության և կայունության, մենք դուրս կգանք նրանց դեմ և կկանգնենք Սիրիայի կառավարության կողքին: Մենք թույլ չենք տա, որ Սիրիան բաժանվի ահաբեկչության միջանցքով: Դեկտեմբերի 8-ի հեղափոխությամբ այս երկրում սկսվեց նոր դարաշրջան։ Երբ Սիրիան վերականգնվի ու գտնի կայունություն և խաղաղություն, մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդները կշահեն»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
2024 թվականի նոյեմբերի վերջին սիրիական ընդդիմության զինված կազմավորումները լայնածավալ հարձակում սկսեցին սիրիական բանակի դիրքերի դեմ և դեկտեմբերի 8-ին մտան Դամասկոս։ Բաշար ալ-Ասադը հրաժարական տվեց Սիրիայի նախագահի պաշտոնից և հեռացավ երկրից։ Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաան հունվարի 29-ին հռչակվել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ։