Հունաստանը Ֆրանսիայից կգնի Exocet հականավային հրթիռներ
1 րոպեի ընթերցում

Հունաստանը կգնի Ֆրանսիական Exocet հականավային հրթիռների խմբաքանակ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Ըստ աղբյուրի՝ Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը մեկօրյա այցով երկրում գտնվող ֆրանսիացի գործընկեր Սեբաստիեն Լըկորնյուի հետ ստորագրել է 16 Exocet հրթիռների ձեռքբերման մասին համաձայնագիր: Գործարքի գումարը չի նշվում:
Լըկորնյուի հետ համատեղ ասուլիսում Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը ոչ ոքի չի սպառնում, սակայն ինքն է ենթարկվում սպառնալիքների: