Իրանն ու ԱՄՆ-ն կառուցողական են գնահատել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկը. BBC

2 րոպեի ընթերցում

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում ավարտել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, որը երկու երկրները կառուցողական են որակել  և հաստատել, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա քննարկումների երկրորդ փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ին:

Բանակցությունները դիտվում են որպես կարևոր առաջին քայլ՝ պարզելու, թե արդյոք կարելի է գործարք կատարել:

Ըստ աղբյուրի՝ Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբաս Արաղչիի բնութագրումը բանակցությունների վերաբերյալ դրական է եղել։

Նրա կարծիքով՝ որպես առաջին հանդիպում այն կառուցողական էր և անցկացվել է շատ խաղաղ և հարգալից միջավայրում։

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ բանակցություններին հաջորդած հայտարարության մեջ Սպիտակ տունը նշել է, որ քննարկումները շատ դրական և կառուցողական են եղել՝ նշելով, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն Իրանին ընդգծել է, որ հրահանգներ ունի տարաձայնությունները լուծել «երկխոսության և դիվանագիտության միջոցով, եթե դա հնարավոր է»:

«Այս հարցերը շատ բարդ են, և հատուկ բանագնաց Ուիթքոֆի այսօրվա անմիջական շփումը քայլ առաջ էր՝ փոխշահավետ արդյունքի հասնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Բանակցությունների ավարտից հետո իրանցի բանակցողը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ քննարկումները կարող են տեղի չունենալ Օմանում, բայց դեռ կանցկացվեն մերձավորարևելյան երկրի միջնորդությամբ:

Սպիտակ տունն իր հերթին հայտնել է, որ դրանք տեղի կունենան հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին:

Հայերեն

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին