Քաղաքականություն

Հարավային Կովկասն ունի զարգացման հսկայական ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կայուն, հարատև խաղաղություն. Վրաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասն ունի զարգացման հսկայական ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կայուն, հարատև խաղաղություն. Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը կարող է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի համար, որպեսզի քննարկվեն խնդրահարույց հարցերն ու գտնվեն դրանց լուծումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր երկրի դիրքորոշումը ևս մեկ անգամ հաստատեց  Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորաշվիլին՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ:

Նա ընդգծեց, որ Վրաստանը հանձնառու է ապագայում նույնպես տրամադրել գործիքներ ու հնարավորություններ արդյունավետ համագործակցության համար:

Վրաստանի ԱԳ նախարարի պնդմամբ՝ Վրաստանի համար խաղաղ տարածաշրջանը միանշանակ հիմնական առաջնահերթությունն է, առավել ևս, որ Հարավային Կովկասն ունի զարգացման հսկայական ներուժ, որի իրագործման համար անհրաժեշտ է ունենալ կայուն, հարատև խաղաղություն։ 

«Մենք ողջունում ենք խաղաղության պայմանագրի բովանդակության համաձայնեցումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Փաստաթղթի ստորագրումն իսկապես կլինի մեծ նվաճում։ Մենք պետք է ավելի զարգացնենք պատմականորեն և ավանդաբար ձևավորված լավ հարաբերությունները Վրաստանի և նրա երկու հարևանների միջև, մանավանդ որ նրանց հետ արդեն իսկ ձևավորել ենք ռազմավարական մակարդակի փոխգործակցություն, ինչը Վրաստանի մեծ ներդրումն է տարածաշրջանում։ Անդրկովկասյան բոլոր երկրների մոտ նկատվում է համագործակցելու քաղաքական կամքը»,- շեշտեց Բոչորաշվիլին։    

  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում