Հայաստանն ու Իրանն ավարտել են սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված զորավարժությունները

3 րոպեի ընթերցում

Հայաստանը և Իրանը երկօրյա համատեղ զորավարժություններ են անցկացրել սահմանամերձ Նորդուզ շրջանում՝ տարածաշրջանային կայունության ամրապնդման և ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Բոլոր ազգերի հետ բարեկամությունը և տարածաշրջանի ինքնիշխանության պաշտպանությունը մեր ռազմավարական դոկտրինի հիմնասյուներն են», - ասել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ավագ ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մորթեզա Միրիանը՝ ընդգծելով բոլոր հարևան երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու Իրանի քաղաքականությունը։

Նա կարևորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի լիակատար պատրաստակամությունը և անխափան համակարգումը հայ զինվորականների հետ այս զորավարժությունների կազմակերպման գործում:

Զորավարժությունները ղեկավարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ բրիգադային գեներալ Վալիոլլահ Մանին։

Mehr-ը նշում է, որ համատեղ զորավարժությունները տեղի են ունեցել տարածաշրջանային լարվածության աճի պայմաններում և դիտվում են որպես հստակ ուղերձ, որ Իրանը հաստատակամ է մնում խաղաղության և համագործակցության իր հանձնառության մեջ՝ միաժամանակ պահպանելով իր ազգային անվտանգությունն ու ռազմավարական խորությունը: Հաղորդվում է, որ Հայաստանի հետ պատմական կապեր ունեցող Իրանի համագործակցությունը համահունչ է տարածաշրջանային դիվանագիտության և պաշտպանական պատրաստակամության Թեհրանի ավելի լայն քաղաքականությանը։

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ապրիլի 9-10 անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՊՆ-ն մանրամասնել էր, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ։ 

Հայերեն English فارسی Русский 中文

Գերագույն ռադան Խմարային հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնում

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ