Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան
1 րոպեի ընթերցում

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ կայքէջից։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ պատգամավոր Մարիա Կարապետյանը կստանձնի պատվիրակության ընդունման պաշտոնական գործընթացը։
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության հարթակ, որտեղ կարևոր է անդամ երկրների խորհրդարանների միջև երկխոսության ամրապնդումը։