ՀՀ ԱԺ պատգամավորը Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը աշխատանքային այցի ընթացքում Օսլոյում հանդիպումներ է ունեցել Նորվեգիայի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման արդյունքների մասին ՀՀ ԱԺ պատգամավորը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հանդիպել եմ Նորվեգիայի խորհրդարանի (Ստորտինգետի) արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ինե Էրիքսեն Սյորայդեի հետ։ Քննարկել ենք Հայաստան-Նորվեգիա խորհրդարանական համագործակցության խորացման հնարավորությունները՝ առանձնահատուկ ընդգծելով Ստորտինգետի նախագահի Հայաստան կատարած այցի կարևորությունը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների (NB8) խորհրդարանների ղեկավարների ձևաչափում։

Հանդիպում եմ ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Նորվեգիայի պատվիրակության ղեկավար Սիվ Մոսլեթի, պատվիրակության անդամներ Ալեքսանդր Ստոկեբոյի և Յան Տորե Սաների հետ։ Քննարկել ենք ԵԱՀԿ տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, անվտանգային զարգացումները, ինչպես նաև վեհաժողովում մեր պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Օսլոյում հանդիպել եմ նաև Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար Էյվին Վադ Պետերսենի հետ։ Շնորհակալություն եմ հայտնել Նորվեգիայի կառավարությանը՝ ՀՀ ԱԺ կարողությունների զարգացմանն ուղղված «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին աջակցության, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերած օգնության, ինչպես նաև ԵԽ–Հայաստան գործողությունների ծրագրին հատկացված ֆինանսավորման համար։

Քննարկել ենք նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Պարոն Պետերսենը կարևորել է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման փաստը՝ ընդգծելով դրա հնարավորինս արագ ստորագրման անհրաժեշտությունը։ Անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ խորացող հարաբերություններին և հեռանկարներին»,- գրել է Սարգիս Խանդանյանը:

Հայերեն ქართული Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով