Իրան

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկողության վարչությունը (OFAC) իրանական միջուկային ծրագրին առնչվող ֆիզիկական մեկ ու իրավաբանական հինգ անձանց է ընդգրկել պատժամիջոցների ցուցակներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության կայքում։

«OFAC- ը պատժամիջոցների ցուցակներում ընդգրկել է Իրանում գտնվող հինգ ընկերությունների և մեկ անհատի՝ իրանական միջուկային ծրագիրը կառավարող և վերահսկող առանցքային կազմակերպություններին, այդ թվում՝ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը և նրան ենթարկվող տեխնոլոգիական ընկերությանն աջակցելու համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Պատժամիջոցների ներքո են հայտնվել նշված կազմակերպությունների համար տեխնոլոգիաներ ձեռք բերող կամ արտադրող ընկերությունները։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին ուղղված նամակում առաջարկել էր երկու ամսվա ընթացքում նոր համաձայնագիր կնքել միջուկային ծրագրի վերաբերյալ։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում