Վենսը Եվրոպայի գլխավոր սպառնալիքը համարում է ներքին խնդիրները, ոչ թե Ռուսաստանը կամ Չինաստանը

2 րոպեի ընթերցում

Եվրոպային չեն սպառնում Ռուսաստանը և Չինաստանը, գլխավոր սպառնալիքը նրա չլուծված ներքին խնդիրներն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Newsmax TV-ին տված հարցազրույցում։

«Պետք է հասկանալ, որ Եվրոպայի համար գլխավոր սպառնալիքը Չինաստանը կամ Ռուսաստանը չեն, հիմնական սպառնալիքը գալիս է ներսից», - ասել է նա։

Նա ներքին խնդիրներին է դասել միգրացիոն քաղաքականությունը, որը «խարխլում է մայրցամաքի մշակութային հիմքը», անմրցունակ տնտեսական քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը:

«Այդ տղաները, ղեկավարները մի կողմից հայտարարում են, որ ժամանակակից աշխարհում գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է, և միևնույն ժամանակ միլիարդավոր ու միլիարդավոր դոլարով ռուսական գազ են գնում, պաշտպանության վրա ծախսում ՀՆԱ-ի 1%-ը, իսկ մենք՝ մեր ՀՆԱ-ի 3%-4%-ը», - նշել է ԱՄՆ փոխնախագահը։

Որպես Եվրոպայում ժողովրդավարության բացակայության օրինակ՝ նա բերել է Փարիզի դատարանի վճիռը Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենի նկատմամբ։

Վենսը հայտարարել է, որ Լը Պենն «առաջատարն է հասարակական կարծիքի հարցումներում» որպես Ֆրանսիայի հաջորդ նախագահ այն դեպքում, երբ նրան առաջադրված մեղադրանքները չափազանց աննշան են և հիմնականում վերաբերում են նրա աշխատակազմին, այլ ոչ թե նրան:

«Նրան ցանկանում են բանտ նստեցնել, որպեսզի հեռացնեն ընտրություններից: Սա ժողովրդավարություն չէ», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Մարին Լը Պենի դատավճիռը «վհուկների որս» է անվանել

Հայերեն Русский

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա

Ես հանձնարարել եմ պարեկային ծառայողներին մեքենաները վարել փարոսիկներն անջատած. ՆԳ նախարար