Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում մարտին ծնվել է 115 երեխա
1 րոպեի ընթերցում

2025 թվականի մարտին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ է եկել 115 երեխա՝ 55 տղա և 60 աղջիկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, 55 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 31 երեխա՝ Սևանի, 17 երեխա՝ Գավառի, 10 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։
2024 թվականի մարտին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 88 երեխա՝ 46 տղա, 42 աղջիկ։