Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնել ՄԱԿ-ի հովանու ներքո՝ պատերազմն ավարտելու համար

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի գործընկերների և ընկերների հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային վարչակազմի ներդրման հնարավորությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, Պուտինն այս մասին ասել է Մուրմանսկում «Արխանգելսկ» ատոմային սուզանավի նավաստիների հետ զրույցում։

Ըստ Պուտինի՝ արտաքին վերահսկողությունը հնարավորություն կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և իշխանության բերել կառավարություն, որի հետ ՌԴ-ն կարող է բանակցություններ վարել և հուսալի փաստաթղթեր ստորագրել։ 

«Այն բանի համար, որպեսզի այնտեղ ժողովրդավարական ընտրություններ անցկացվեն, որպեսզի իշխանության գա ժողովրդի վստահությունը վայելող գործունակ կառավարություն, այնուհետև նրանց հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ, ստորագրել օրինական փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ողջ աշխարհում և կլինեն հուսալի ու կայուն», - ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նախկինում բազմիցս հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահի իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ երկրում պետք է ընտրություններ անցկացվեին դեռ 2024 թ. մայիսին։ Սակայն Վոլոդիմիր Զելենսկին նախագահական ընտրությունները հետաձգել է երկրում Ռուսաստանի հետ ընթացող հակամարտության պայմաններում սահմանված ռազմական դրության պատճառով։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը, մեկնաբանելով Ուկրաինայում ժամանակավոր վարչակազմ ստեղծելու Պուտինի առաջարկը, ասել է, որ Ուկրաինայում կառավարումը որոշվում է երկրի սահմանադրությամբ և ժողովրդի կողմից։

Նավաստիների հետ հանդիպման ժամանակ Պուտինը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունները՝ ուղիղ բանակցություններ վարելու Ռուսաստանի հետ, ցույց են տալիս, որ նա ցանկանում է խաղաղություն հաստատել։

Հայերեն English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում