Նարեկ Մանուկյանն ազատվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Մանուկյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
«Նարեկ Մանուկյանին 2025 թվականի ապրիլի 1-ից ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ: