Եգիպտոսում ռուսաստանցի զբոսաշրջիկների տեղափոխող բատիսկաֆն աղետի է ենթարկվել. կան զոհեր

2 րոպեի ընթերցում

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի ափամերձ հատվածում աղետի է ենթարկվել զբոսանքային բատիսկաֆը, որում գտնվում էր Ռուսաստանից ժամանած 45 զբոսաշրջիկ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։

Ըստ հյուպատոսության՝ զոհվել է 4 մարդ, սակայն արևմտյան ԶԼՄ-ները, վկայակոչելով տեղի իշխանություններին, հաղորդում են 6 զոհի մասին։

«Մարտի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում ափից մեկ կիլոմետր հեռավորության վրա վթարի է ենթարկվել «Սինդբադ» զբոսանքային բատիսկաֆը, որը պատկանում է համանուն հյուրանոցին: Նավում, բացի անձնակազմի անդամներից, գտնվում էր 45 զբոսաշրջիկ, այդ թվում՝ անչափահասներ: Նրանք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են, «Բիբլիո Գլոբուս» ընկերության զբոսաշրջիկներ», - ասվում է հյուպատոսության հայտարարության մեջ:

Նշվում է, որ բատիսկաֆը կանոնավոր ստորջրյա էքսկուրսիա էր իրականացնում մարջանային խութը դիտելու համար։

«Ըստ նախնական տվյալների՝ նավում գտնվողներից շատերը փրկվել են և տեղափոխվել Հուրգադայի իրենց հյուրանոցներն ու հիվանդանոցներ։ Նրանց առողջական վիճակը վտանգ չի ներկայացնում: Չորս մարդ զոհվել է: Մի քանի զբոսաշրջիկների ճակատագիրը պարզվում է», - ասվում է գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ։

Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոս Վիկտոր Վորոպաևը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ զոհվածների քաղաքացիությունը դեռ ճշտվում է։

Հայերեն English Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար