Պեկինում կայացել է Չինաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում ընդունել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյին։ Վան Ին հայտարարել է, որ Պեկինը և Փարիզը պետք է հավատարիմ մնան բազմակողմանիության սկզբունքին և դիմակայեն միակողմանի գործողությունների քաղաքականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրները պետք է համագործակցեն երկխոսության միջոցով և «փոխադարձ շահի հիման վրա դիմակայեն կապերի խզմանը», որպեսզի չին-ֆրանսիական հարաբերությունները կարողանան «ցուցաբերել նոր ձեռքբերումներ նոր ժամանակաշրջանում»։ 

Իր հերթին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն իր չինացի գործընկերոջ հետ բանակցություններից առաջ արտահայտվել է «ֆրանս-չինական հզոր գործընկերության» օգտին՝ աշխարհում տիրող ճգնաժամային իրադրության համատեքստում: 

«Ինչպես երբեք ներկա համատեքստը պահանջում է ֆրանս-չինական հզոր գործընկերություն՝ հանուն աշխարհաքաղաքական կայունության, բարգավաճման և մեր մոլորակի ապագայի», - Բարոյի խոսքերն է մեջբերել Sud Radio-ն։

«Ճգնաժամերի հաճախականությունն աճում է։ Մեր երկու երկրները պետք է երկխոսություն վարեն կայունության շուրջ, որը կնպաստի լուծումներ գտնելուն», - նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպան մտադիր է պաշտպանել իր շահերն ու սկզբունքները։

Sud Radio-ի տեղեկատվության համաձայն՝ կողմերի քննարկման օրակարգում են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները, իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Եվրամիության հետ Չինաստանի առևտրային հարաբերություններում առկա խնդիրները։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին