Իրանն առաջին պետությունն է, որը գործնականում ներգրավվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կյանքի կոչմանը. Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Iran AGN

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գոհունակություն է արտահայտել Երևանի և Թեհրանի միջև գրեթե բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացի առնչությամբ՝ վստահություն հայտնելով, որ երկկողմ հարաբերությունների խորացումը կկրի շարունակական բնույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ արձանագրել է, որ Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները շարունակում են կայուն կերպով զարգանալ, ինչը Հայաստանի կառավարության տարածաշրջանային քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։  

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների ակտիվ դինամիկան արտահայտվում է ոչ միայն արտաքին գերատեսչությունների, այլև բոլոր այլ ճյուղային գերատեսչությունների կայուն համագործակցությամբ։ 

«Իրանի հետ հարաբերությունների հարուստ օրակարգը ներառում է կյանքի գրեթե բոլոր բնագավառները՝ քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, կրթական, գիտական, մշակութային։ Պետք է արձանագրեմ, որ այս բոլոր ոլորտներում մենք առաջընթաց ենք գրանցել։ Վստահ եմ, որ երկկողմ գործակցության խորացումը կկրի շարունակական բնույթ»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Նախարար Միրզոյանի բնորոշմամբ՝ Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկումների ընթացքում ընդգծվել է երկու երկրների միջև առկա տնտեսական փոխգործակցության կարևորությունը, որը շոշափելի հաջողություններ է գրանցել հատկապես վերջին տարիներին։

«Կարող ենք արձանագրել, որ 2024 թվականին մեր երկկողմ առևտրաշրջանառության ծավալը գերազանցել է առնվազն 5 տարիների ցուցանիշը, ինչը կարևոր արդյունք է»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ առևտրաշրջանառությունը 3 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելու հնարավորությունները։

Արարատ Միրզոյանի դիտարկմամբ՝ երկկողմ առևտրաշրջանառության առկա հնարավորությունները լրացվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ։

«Նշեմ, որ Իրանն իր մասնակցությունն ունի Հայաստանի տնտեսական, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման գործում, որոնք ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունեն։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 32 կիլոմետրանոց հատվածը, որի շինարարությունը հայկական կողմը վստահել է իրանական ընկերությանը, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչներից է։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իրանը ոչ միայն առաջին պետություններից էր, որը ողջունեց մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն, այլև գործնականում ներգրավվեց նախագծի կյանքի կոչմանը»,-ընդգծեց Միրզոյանը։

Հայերեն English Русский Türkçe

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները

Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» եղանակների առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ

Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ

Բրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է

Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ