ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման համատեքստում հանդիպումները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը մարտի 20-ին ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ համատեքստում ընթացող քննարկումներին։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով կատարված աշխատանքները՝ անդրադարձել է արդեն իսկ մեկնարկած բանակցություններին, գործառնական փուլին և աշխատանքների համակարգմանը։ Նա նշել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտրամադրի գործողությունների ծրագիրը։

Մեգլենա Կունևան ներկայացրել է վիզաների ազատականացման Բուլղարիայի փորձը՝ անդրադառնալով այդ համատեքստում կատարված աշխատանքներին և այն ինստիտուտներին, որոնք ձևավորվել են ի նպաստ վիզաների ազատականացման գործընթացների արդյունավետ համակարգման, կառավարման և իրականացման։ Նա ներկայացրել է նաև պետության համար մի շարք կարևոր ասպեկտներ և մուտքի արտոնագրերի ազատականացումից հետո գրանցված հաջողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև տեսական և գործնական բնույթի այլ հարցեր։

Հայերեն Français Русский Türkçe

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի