Թուրքիա

Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում իրականացվող բողոքի ցույցերի ֆոնին ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։ 

«Մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել մեր քաղաքացիների անդորրը սադրանքներով խաթարել։ Եթե համարձակություն ունեք, հաշիվ տվեք կոռուպցիայի, գողության, ստացած կաշառքների, կատարված խախտումների համար, եթե երաշխավորում եք ընթացիկ քննության մեղադրանքը և ձերբակալվածներին, դուրս եկեք և բացահայտ ասեք։ Եթե ​​մտադիր չեք դա անել, մի խաղացեք մարդկանց նյարդերի վրա։ Մի՛ ուղղեք մարգինալ ձախ կազմակերպություններին, որոնց կարգախոսներն ու մտածելակերպը որդեգրել եք, ոստիկանության դեմ»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Թուրքիայի ղեկավարն ասել է կառավարության նիստից հետո հասարակությանն ուղղված ուղերձում։

Թուրքիայի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որը կասկածվում է կոռուպցիայի մեջ։ Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում և մի շարք այլ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Իմամօղլուի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում