Մեզ չեն կարող չանհանգստացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը. Զախարովա
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվային չեն կարող չանհանգստացնել խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի լուրերի ֆոնին հաճախակիացած Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության մասին լուրերը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Զախարովան նաև նշել է, որ այդ համատեքստում Մոսկվան հանդես է գալիս Երևանի ու Բաքվի կողմից անհապաղ եռակողմ պայմանավորվածություններն իրագործելու կոչով։
«Մենք հետևողականորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խույս տալ էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից, ծագող բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- ասել է ռուս պաշտոնյան:
Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ հնարավոր աջակցության մասին հարցին՝ Մարիա Զախարովան նշել է, որ ՀԱՊԿ շրջանակում Ռուսաստանի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ուժի մեջ են, բայց ՀՀ կողմից դրա սառեցումը չի նպաստում անվտանգության ամրացմանը։