Քաղաքականություն

Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

1 րոպեի ընթերցում

Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մարտի 14-ին հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի մշտական փոխքարտուղար Օլիվեր Ռոբբինսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների նախարարությունների միջև համագործակցության կարևորությունը:

Դավիթ Կարապետյանն ու Օլիվեր Ռոբբինսը մտքեր են փոխանակել երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության շուրջ։

Գլխավոր քարտուղարը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերը՝ ընդգծելով երկխոսության և փոխադարձ վստահության անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում