«Գանձասար»-ի թղթակցը Լաթաքիայում իրավիճակը մտահոգիչ է գնահատում
1 րոպեի ընթերցում

Սիրիայի Լաթաքիա քաղաքի կենտրոնում այսօր իրավիճակը կայուն էր, բախումներ չկային, սակայն բնակիչները բնակարաններից դուրս չեն եկել, իսկ ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է «Գանձասար» թերթի թղթակիցը՝ նշելով, որ իրավիճակն ընդհանուր առմամբ մտահոգիչ է:
«Անվտանգության ուժեր են տարածված քաղաքի կենտրոնական թաղամասերում, նրանք խուզարկում են անցնող մեքենաներն ու մարդկանց, վտանգավոր երևույթները կանխելու համար: Դպրոցները առայժմ մնում են փակ: Բնակչությունը կրում է տնտեսական դժվարությունները, որովհետև գործատեղերը չեն աշխատում: Ջրի հետ կապված տագնապը դեռ շարունակվում է, և քաղաքում իրականացվում են ջրի բաշխման աշխատանքներ»,- նշել է «Գանձասար» թերթի թղթակիցը: