Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենա է շրջվել
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 8-ին, ժամը 23:34-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/18 հասցեի մոտակայքում Opel մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, առկա է վառելիքաքսանյութերի արտահոսք. տուժածներ չկան:
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: