Պատահարներ

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի հարակից դաշտում հայտնված ավտոմեքենայի վարորդը մահացել է, ուղևորները՝ հոսպիտալացվել

1 րոպեի ընթերցում

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի հարակից դաշտում հայտնված ավտոմեքենայի վարորդը մահացել է, ուղևորները՝ հոսպիտալացվել

Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 9-ին, ժամը 08:42-ին ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 8-րդ կմ-ին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել հարակից դաշտում։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները վարորդի դին և ուղևորներին դուրս են բերել ավտոմե­քենայից և մոտեցրել շտապօգնության և պարեկային ծառայության ավտոմեքենաներին. տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում