ԵՄ առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 37-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մարագոսը ցավակցություն է հայտնել X-ի միկրոբլոգում։
«Մենք հիշում ենք 1988 թվականի Սումգայիթը և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին/ընկերներին։ ԵՄ-ն հավատարիմ է խաղաղության և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործին։ Մենք պետք է միասին աշխատենք հաշտեցման եւ կայուն, երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, որպեսզի երաշխավորենք, որ նման ողբերգություններն այլեւս երբեք չեն կրկնվի ոչ մի ժողովրդի հետ»,– գրել է Մարագոսը։
We remember #Sumgait 1988 & express our deep condolences to all those who lost relatives/friends 🇪🇺is committed to peace & normalization in region. We need to work together to achieve reconciliation & sustainable lasting🕊️to ensure such tragedies never happen again to any people pic.twitter.com/qOx8NpYnBY
— Vassilis Maragos (@EUAmbArmenia) February 28, 2025