Հայաստան

Առաջիկա օրերին հանրապետությունում կլինի փոփոխական եղանակ, առանձին շրջաններում սպասվում է բուք

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետությունում կլինի փոփոխական եղանակ, առանձին շրջաններում սպասվում է բուք

Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։

Մարզերում փետրվարի 28-ի և մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին կլինի առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 28-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ, մարտի 3-ին՝ 14-18 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում