Թուրքիա

Մատվիենկոն Ստամբուլում հանդիպում կունենա Էրդողանի հետ

1 րոպեի ընթերցում

Մատվիենկոն Ստամբուլում հանդիպում կունենա Էրդողանի հետ

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, որը գտնվում է Թուրքիայում, հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։

«Պլանավորված է Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Ստամբուլում», - նշել են մամուլի ծառայությունում:

Մատվիենկոն Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի պատվիրակության գլխավորությամբ փետրվարի 26-27-ը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում