Թրամփը հայտարարել է, որ կցանկանար միներալներ գնել Ռուսաստանից

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար հնարավորություն ունենալ միներալներ գնելու Ռուսաստանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։

«Ես կցանկանայի միներալներ գնել նաև Ռուսաստանից, եթե հնարավոր լինի…. Նրանք շատ լավ հազվագյուտ հողային մետաղներ ունեն», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ նման համաձայնագիրը շահավետ կլիներ նաև Մոսկվայի համար։

ԱՄՆ ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությունը կքննարկվի  ապագայում, սակայն այսօրվա դրությամբ այդ հարցում պայմանավորվածություններ առայժմ չկան։

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ին առաջարկել համագործակցություն հազվագյուտ հողային մետաղների հարցում, այդ թվում՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր վերահսկողության տակ անցած տարածքներում։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է ամերիկյան վարչական կառույցներին և ընկերություններին առաջարկել համատեղ աշխատանք հազվագյուտ հողային մետաղների բնագավառում, եթե նրանք նման հետաքրքրություն ցուցաբերեն։

Պուտինը նաև նշել էր, որ օգտակար հանածոների շուրջ ԱՄՆ-ի և Ուկրաինայի համաձայնությունը ոչ մի կերպ չի վերաբերում Ռուսաստանին։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ՌԴ-ն ունի ավելի մեծ հազվագյուտ հողային պաշարներ, քան Ուկրաինան։

Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել հազվագյուտ հողային մետաղների համատեղ մշակման շուրջ՝ որպես փոխհատուցում Կիևին տրամադրած օգնության դիմաց։

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների շուրջ համաձայնագիրն Ուկրաինային կտա «կռվելը շարունակելու իրավունք». Թրամփ

 

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը