Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահն ու ՌԴ արտգործնախարարը
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 24-ին Անկարայում ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտում են թուրքական ԶԼՄ-ները։
Ըստ լրատվամիջոցների՝ մամուլի համար փակ ֆորմատով ընթացող հանդիպմանը կարող են քննարկվել ռուս-ուկրաինական հակամարտության, տարածաշրջանային խնդիրների և երկկողմ հարաբերությունների շուրջ հարցեր։
Հաղորդվում է, որ այսօր կայանալիք կառավարության նիստից հետո Էրդողանը կարող է անդրադառնալ նաև Լավրովի հետ հանդիպման մանրամասներին։