«Կոնկլավ»-ը, Թիմոթի Շալամեն արժանացել են Հոլիվուդի կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակներին

2 րոպեի ընթերցում

Հոլիվուդի կինոդերասանների գիլդիան (SAG – Screen Actors Guild) գլխավոր մրցանակ է շնորհել «Կոնկլավ» ֆիլմին, որում ներկայացված են Հռոմի Պապի ընտրության կարգը և այդ գործընթացում տեղի ունեցող տարբեր գաղտնի նրբություններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Ռալֆ Ֆայնսի, Սթենլի Տուչիի, Ջոն Լիթգոուի և Իզաբելլա Ռոսելինիի մասնակցությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Այս հաղթանակը մեծացնում է ֆիլմի շանսերը՝ ճանաչվելու լավագույն ֆիլմ մարտի 2-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։ 

Գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմը 4  մրցանակի էր արժանացել նաև Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։ 

Իսկ Թիմոթի Շալամեն արժանացել է Հոլիվուդի կինոդերասանների գիլդիայի «լավագույն կինոդերասան» մրցանակին` «Բոլորին անհայտը» (A Complete Unknown) ֆիլմի համար, որում նա մարմնավորել է հայտնի ռոք երաժիշտ Բոբ Դիլանին: Դեմի Մուրը ճանաչվել է «լավագույն կինոդերասանուհի»՝ «Սուբստանցիա» (The Substance) ֆիլմում գլխավոր դերի համար:

Երկրորդ պլանի դերասանի և դերասանուհու մրցանակների են արժանացել Քիրան Քալկինը՝ «Իրական ցավ» (A Real Pain) և Զոյի Սալդանան՝ «Էմիլիա Պերես» (Emilia Perez) ֆիլմերի համար:

Աշխարհ

Հայտնի են BAFTA մրցանակի հաղթողները

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը