Աշխարհ

Հայտնի են BAFTA մրցանակի հաղթողները

1 րոպեի ընթերցում

Հայտնի են BAFTA մրցանակի հաղթողները

Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիան (BAFTA) հայտնել է 78-րդ մրցանակաբաշխության հաղթողներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն հայտնում է, որ մրցանակաբաշխության ընթացքում ամենաշատ մրցանակների են արժանացել «Կոնկլավ» և «Բրուտալիստը» ֆիլմերը։ 

Գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմը 4  մրցանակ է տարել, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Ամերիկացի կինոռեժիսոր Բրեյդի Քորբեթի «Բրուտալիստը» ֆիլմը նույնպես 4 մրցանակի է արժանացել։ Քորբեթը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, Էդրիեն Բրոուդին՝ լավագույն դերասան։ Ֆիլմը նաև արժանացել է լավագույն օրիգինալ սաունդթրեք և լավագույն օպերատորական աշխատանք մրցանակներին։ 

Լավագույն դերասանուհի անվանակարգում հաղթող է ճանաչվել Մայքի Մեդիսոնը՝ «Անորա» ֆիլմում կատարած գլխավոր դերի համար։ Քիրան Քալկինը ճանաչվել է լավագույն երկրորդ պլանի դերասան «Իրական ցավ» ֆիլմում մարմնավորած իր կերպարի համար, իսկ Զոյի Սալդանան «Էմիլիա Պերես» ֆիլմում խաղացած դերի համար ճանաչվել է լավագույն երկրորդ պլանի դերասանուհի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում