Մարզեր

Գյումրիում ավելանում է լուսավորված բակերի թիվը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ավելանում է  լուսավորված բակերի թիվը

Գյումրիում ավելանում է լուսավորված բակերի թիվը: Համայնքապետարանի կողմից լուսավորվում են քաղաքի տարբեր թաղամասերի բակերը: Այս պահին արդեն միայն «Անի» թաղամասում կա 75 լուսավորված բակ: Աշխատանքներն իրականացվում են համայնքային միջոցների հաշվին:

«Մենք սկսել ենք հանդիպումների շարք  բնակիչների հետ՝ տարբեր թաղամասերում: Հանդիպումների արդյունքում գյումրեցիներն առաջ են քաշում մի շարք հիմնախնդիրներ, որոնցից առաջնայինը բակերի լուսավորությունն է, փողոցաշինությունը, թափառող շների հարցը: Արդեն իսկ «Անի»  թաղամասում ունենք 75 լուսավորված բակ, տեղադրվել է ավելի քան 200 լուսատու: Աշխատանքներ իրականացվել են նաև «Խրիմյան Հայրիկ» փողոցում, «Մուշ» և «Մսի Կոմբինատ» թաղամասերում: Փողոցների, բակերի լուսավորման աշխատանքները մեծ թափով շարունակվում են»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը՝ վստահեցնելով, որ աշխատանքները շարունակական են, ու լուսատուներ կտեղադրվեն նաև մյուս թաղամասերի բակերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում