ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Գերմանիայի ՆԳՆ Դաշնային ոստիկանության տնօրինության ղեկավարին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության Դաշնային ոստիկանության տնօրինության ղեկավար Իզաբել Շմիթ-Ֆալկենբերգին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
Honoured to host Ms Isabel Schmitt-Falckenberg - Head of Directorate of Federal Police, 🇩🇪 Ministry of Interior. She was briefed about #EUMA’s tasks, situation on the ground, visited FOB Jermuk, joined the patrol in Paruyr Sevak. 🇩🇪 contingent in EUMA is the largest-2⃣3⃣members. pic.twitter.com/T4NlYfK6ro
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) February 21, 2025
«Պատիվ է հյուրընկալել Գերմանիայի ներքին գործերի նախարարության Դաշնային ոստիկանության տնօրինության ղեկավար տիկին Իզաբել Շմիթ-Ֆալկենբերգին: Նրան զեկուցվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության առաջադրանքների, տեղում առկա իրավիճակի մասին։ Նա այցելել է Ջերմուկի գրասենյակ, միացել Պարույր Սևակ համայնքի պարեկությանը»,-նշված է գրառման մեջ։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն իր գրառման մեջ նաև հիշեցրել է, որ առաքելության կազմում ամենամեծ մասնակցությունն ունի հենց Գերմանիան՝ բաղկացած 23 անդամից: