Երևան

Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ՌԴ դեսպանի ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ նրա կյանքին վտանգ չի սպառնում

Երևանում եղանակային բարդ պայմանների պատճառով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի ավտոմեքենան վթարի է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սյս մասին հայտնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունից։

«Ռուսաստանի դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և վարորդը թեթև վնասվածքներ են ստացել։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Նրանց առողջությանը վտանգ չի սպառնում»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ վթարը տեղի է ունեցել Սարի թաղի 20 փողոցում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում