Գրոսին հայտարարել է Հյուսիսային Կորեայում ԱԷՄԳ-ի «որոշ ներկայության» անհրաժեշտության մասին

1 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին անհրաժեշտ է համարում, որ կազմակերպությունը փորձի հասնել իր փորձագետների ներկայության Հյուսիսային Կորեայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս դիրքորոշումը նա հայտնել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում։

«Կարծում եմ, որ մենք պետք է փորձենք հասնել ԱԷՄԳ-ի որոշ ներգրավվածության, որոշ ներկայության վերականգնման այդ երկրում», - Գրոսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի կարծիքով՝ այդ փոխգործակցությունը կարող է վերաբերել «միջուկային անվտանգությանը»։

Դրա հետ մեկտեղ Գրոսին խոստովանել է, որ «դա ավելի հեշտ է ասել, քան անել»:

«Վերջին անգամ մենք այնտեղ տեսչական ստուգում ենք անցկացրել 2009 թվականին՝ շատ վաղուց», - հավելել է նա։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ այդ հարցում աջակցություն կարող են ցույց տալ Ճապոնիան և Չինաստանը, ինչպես նաև այլ երկրներ, հատկապես նրանք, որոնք «պաշտպանում են միջուկային զենքի չտարածման ռեժիմը»:

Հայերեն Русский

Վահան Կոստանյանը Ալբանիայի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

«Երևանի ավտոբուս»-ում մեկնարկել է «Հայգեր» մակնիշի ավտոբուսների նվիրատվության գործընթաց

Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխաների` խիստ անհրաժեշտ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տրանսպորտի հարցերով նախարարական հինգերորդ համաժողովի եզրափակիչ նիստին

Շինաշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 21-ից 24-ը կփակվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածը

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել