Մարզեր

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, բայց կան դժվարանցանելի հատվածներ

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, բայց կան դժվարանցանելի հատվածներ

Շիրակի մարզում փակ ճանապարհներ չկան, սակայն շարունակվող բքի և ուժեղ քամու պատճառով որոշ հատվածներ երբեմն դառնում են դժվարանցանելի։ Փետրվարի 20-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում ինտենսիվ տեղումները շարունակվում են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ ճանապարհահատվածներում բուք է։

Շիրակի մարզում ամբողջ գիշեր ճանապարհները սպասարկող ընկերությունները կատարել են ձմեռային սպասարկման՝ մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում